Վիրջիլ վան Դեյկը ցանկանում էր միանալ իսպանական գրանդին

Հոլանդացի պաշտպան և «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը ցանկանում էր միանալ «Ռեալ Մադրիդին» այս մրցաշրջանի մեկնարկից առաջ և մինչև վերջին րոպեն սպասել էր «Լոս Բլանկոսի» առաջարկին։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է իսպանացի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։

Աղբյուրի համաձայն՝ պաշտպանի գործակալները բազմիցս կապ են հաստատել մադրիդյան ակումբի ղեկավարության հետ։ Երբ «Ռեալ Մադրիդը» չի արձագանքել, և վան Դեյքի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ մոտենում էր ավարտին, ֆուտբոլիստը որոշել է երկարաձգել պայմանագիրը անգլիական ակումբի հետ։

Հիշեցնենք, որ վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2018 թվականի սկզբից։ Այս ընթացքում պաշտպանը խաղացել է 334 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։