Մեյսոն Գրինվուդը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

TEAMTalk-ի փոխանցմամբ՝ «Թոթենհեմը» հետաքրքրված է «Մարսելի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի ծառայություններով։

Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը փնտրում է դինամիկ ֆուտբոլիստի՝ հաջորդ մրցաշրջանից առաջ իրենց հարձակման գիծը հզորացնելու համար։

Գրինվուդը «Մարսելում» հանդես է գալիս 2024 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում 24-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում, խփել ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։