Էնցո Մարեսկա․ «Մենք շարունակում ենք աշխատել նրա ֆիզիկական վիճակի վրա»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատասխանել է թիմի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի մասին հարցին։

«Գառնան լավ է խաղում։ Մենք շարունակում ենք աշխատել նրա ֆիզիկական վիճակի վրա։ Նա «Մանչեսթեր Յունայթեդից» ժամանեց ոչ լավագույն մարզավիճակում։ Ալեխանդրոն օրեցօր քրտնաջան աշխատում է, ավելի ու ավելի լավ տեսք ունի, և մենք գոհ ենք նրա մինչ այժմ ցուցաբերած խաղից», – Մարեսկայի խոսքերը մեջբերել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

Արգենտինացին օգոստոսի վերջին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Չելսի»։ Տրանսֆերի արժեքը կազմել է մոտավորապես 46 միլիոն եվրո։