Մայքլ Օուեն․ «Այդ թիմը ֆուտբոլիստների գերեզմանոց է»

Անգլիացի հայտնի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին տարիների ելույթները։ Մասնագետը նշել է, որ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը անընդհատ փնտրում է մեկին, ում հնարավոր կլինի մեղադրել թիմի անհաջողությունների համար, բայց որևէ փոփոխություն չի արվում

«Ֆերգյուսոնի հեռանալուց հետո նրանք բազմիցս փոխեցին մարզչին։ Այնուհետև նրանք մեղադրեցին թիմին, միլիարդներ ծախսեցին աշխարհի լավագույն խաղացողներից մի քանիսի վրա, բայց արդյունքում ակումբը վերջին տասնամյակում ընկալվել է որպես խաղացողների գերեզմանոց», – Օուենի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Այս մրցաշրջանում Ռուբեն Ամորիմի տղաները Անգլիայի Պրեմիեր լիգայում յոթ խաղից հավաքել են 10 միավոր և ներկայումս զբաղեցնում են 10-րդ տեղը։ «Կարմիր սատանաները» վերջին անգամ Պրեմիեր լիգան հաղթել են 2013 թվականին։