Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն բարձր է գնահատել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի խաղային որակները, գրում է Marca-ն։
«Լամինը դեռ շատ երիտասարդ է՝ ընդամենը 18 տարեկան։ Այդ տարիքում սխալներ անելը բնական է։ Ժամանակի ընթացքում նա կհասնի մեծ փորձի, բայց հիմա պարզապես պետք է հանգիստ թողնել նրան։ Վայելեք նրա խաղը, որովհետև Յամալը բացառիկ ֆուտբոլիստ է»,— ասել է Մբապեն։
Այս մրցաշրջանում Յամալը Լա Լիգայում մասնակցել է 5 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։