«Թոթենհեմը» տրանսֆերային նպատակ ունի

«Բրենտֆորդի» թևային հարձակվող Քևին Շադեն «Թոթենհեմի» տեսադաշտում է, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ աղբյուրի23-ամյա թևային հարձակվողը «Թոթենհեմի» կողմից դիտարկվում է որպես հարձակման գիծը ուժեղացնելու հիմնական տարբերակ։

«Թոթենհեմը» նախատեսում է բանակցություններ սկսել «Բրենտֆորդի» հետ 2026 թվականին։ Քևին Շադեն «Թոթենհեմի» կազմում է 2023 թվականից։ Նա «Բրենտֆորդի» կազմում անցկացրած 82 խաղում խփել է 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։ Գերմանացու ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։

Transfermarkt-ը Շադեին գնահատում է 30 միլիոն եվրո։