Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ խմբի հանդիպման շրջանակում արտագնա խաղում 1-2 հաշվով պարտություն է կրել Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցների դեմ։
Առաջին կեսում առավելությունը ստացավ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը․ 38-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Նարեկ Հովհանիսյանը։ Սակայն մրցակիցը երկրորդ խաղակեսում կարողացավ շրջել խաղը․ Դիմիտար Տրայկովը դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով 54-րդ և 84-րդ րոպեների գոլերը։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 14-ին, երբ կմրցի Իտալիայի Մ-21 թիմի հետ արտագնա խաղում։