«Ռեալ Մադրիդի» նախկին խաղացող Լուկաս Վասկեսը խոսել է իր նախկին թիմակից Վինիսիուս Ժունիորի հասցեին ուղղված քննադատության մասին։
«Արտագնա խաղերի օրերին դժվար էր, քանի որ տեսնում էիր, որ թիմակիցդ և ընկերդ լավ հանդես չեն գալիս։ Մենք նրան ասում էինք, որ դա չպետք է ազդի նրա վրա, բայց նա միշտ չէ, որ լսում էր», – Վասկեսի խոսքերն է մեջբերում COPE-ն։
Բրազիլացի հարձակվողը այս մրցաշրջանում «Լոս Բլանկոսի» կազմում մասնակցել է 10 խաղի՝ խփելով հինգ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Վինիսիուսի ներկայիս պայմանագիրը մադրիդյան թիմի հետ լրանում է 2027 թվականի ամռանը։