Պաու Կուբարսին նշել է, թե ով է ամենավտանգավոր ֆուտբոլիստը «Ռեալում»

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին խոսել է այն մասին, թե Մադրիդի «Ռեալի» որ խաղացողների դեմ է ամենաբարդը պաշտպանվել։

AS-ի հետ զրույցում իսպանացի ֆուտբոլիստը նշել է, որ և՛ Կիլիան Մբապեն, և՛ Ջուդ Բելինգհեմը տարբեր տեսակի դժվարություններ են առաջացնում պաշտպանների համար։

«Երկուսն էլ շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են։ Մբապպեն հարձակման պահին արագ է կողմնորոշվում, լավ է օգտագործում դատարկ տարածքները և մեկ հպումով ավարտում է հարձակումները։

Իսկ Բելինգհեմը վտանգավոր է խորքից՝ երկրորդ գծից անսպասելի միանալով հարձակմանը։ Սակայն, եթե պետք է ընտրել, ապա Մբապեն ավելի վտանգավոր է իր արագության և պայթյունավտանգության շնորհիվ», – նշել է Կուբարսին։

Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն» կանցկացվի հոկտեմբերի 26-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։