Խաբի Ալոնսոն հիասթափեցրել է Էնդրիկին

Ուրբաթ օրը The Athletic-ը հրապարակեց «Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկի իրավիճակի մասին հոդված։ Հոդվածում նշվում է, որ «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն զգուշացրել է Էնդրիկին, որ նրա խաղաժամանակը սահմանափակ կլինի այս մրցաշրջանում։

Մարզչի զգուշացմանը չնայած՝ 19-ամյա բրազիլացին որոշել է մնալ թիմի հետ։ Հենդրիկը դեռևս խաղադաշտ դուրս չի եկել 2025/2026 մրցաշրջանում։ «Ռեալ Մադրիդը» գլխավորում է Իսպանիայի առաջնությունը՝ վերջին ութ խաղերից վաստակած 21 միավորով։

Խաբի Ալոնսոյի թիմը հաջորդ խաղը կանցկացնի կիրակի՝ հոկտեմբերի 19-ին՝ «Խետաֆեի» դեմ։ Էնդրիկը «Ռեալ Մադրիդի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 37 խաղ՝ խփելով յոթ գոլ։