Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային արժեք է սահմանել Վինիսիուսի համար

«Ռեալ Մադրիդը» քննարկում է Վինիսիուս Ժունիորի վաճառքը հաջորդ տարի։ Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ 2027 թվականին լրացող պայմանագրի երկարաձգման շուրջ:

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Cadena SER-ին, «Ռեալ Մադրիդը» քննարկում է բրազիլացուն Սաուդյան Արաբիային վաճառելու հնարավորությունը 2026 թվականի ամռանը:

«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը մտադիր է ֆուտբոլիստի վաճառքից վաստակել առնվազն 250 միլիոն եվրո:

Վինիսիուս Ժունիորը այս մրցաշրջանում տասը խաղում խփել է հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո: