«Մանչեսթեր Յունայթեդը» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Լևանտեի» հարձակվող Էտտա Էյոնգը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։

«Կարմիր սատանաների» սկաուտները մի քանի ամիս հետևել են 21-ամյա կամերունցուն, ով, ըստ լրագրող Բեն Ջեյքոբսի, ընթացիկ մրցաշրջանի սկզբում դարձել է Լա Լիգայի ամենամեծ բացահայտումներից մեկը։

«Բարսելոնան» նույնպես կապ է հաստատել «Լևանտեի» աստղի հետ։ Էյոնգն այս մրցաշրջանում ութ խաղում խփել է հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։