«Արսենալը» պատրաստվում է առաջարկ անել «Յուվենտուսին» հարձակվող Քենան Յիլդիզի համար։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո և գործարքում ներառել նաև հարձակվող Գաբրիել Ժեզուսին, հայտնում է BBC-ն։
Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» կարծում է, որ նման առաջարկը պետք է համոզի «Ծեր Սինյորային» բաց թողնել 20-ամյա հարձակվողին։
Յիլդիզը այս մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով հինգ գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։