Sky Sports. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները աջակցում են Ռուբեն Ամորիմին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները վճռականորեն հավատարիմ են գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի մեթոդներին, հայտնում է Sky Sports-ը։

Ըստ աղբյուրի՝ թիմի ֆուտբոլիստների շրջանում անցկացվել է հատուկ հարցում, որը բացահայտել է նրանց աջակցությունը պորտուգալացի մարզչին։

Ակումբի սեփականատեր Ջիմ Ռատկլիֆը նախկինում հստակեցրել էր իր դիրքորոշումը՝ հայտնելով, որ Ռուբեն Ամորիմին կտրվի երեք տարի՝ իրեն ապացուցելու համար։ 40-ամյա պորտուգալացին թիմը գլխավորել է 2024 թվականի նոյեմբերից, իսկ մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։

«Մանչեսթեր Յունայթեդը» յոթ խաղից հետո 10 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնականը։