Ինչպես հայտնում է Marca-ն՝ «Ռեալ Մադրիդը» այս ամռանը կարող է պայմանագիր կնքել Իբրահիմ Կոնատեի (Լիվերպուլ), Մարկ Գուեհիի (Քրիստալ Փելաս) և Դայո Ուպամեկանոյի (Բավարիա) հետ։
Ըստ աղբյուրի՝ «Ռեալ Մադրիդը» առաջնահերթություն է տալիս Իբրահիմ Կոնատեի ձեռքբերումը։
«Ռեալ Մադրիդը» նաև քննարկում է «Կաստիլիայի» 18-ամյա պաշտպան Ժոան Մարտինեսին, ով ապաքինվել է 2024 թվականի օգոստոսին ստացած խաչաձև կապանների վնասվածքից, հիմնական կազմ հրավիրելու հնարավորությունը։
Հարկ է նշել, որ Կոնատեի, Գուեհիի և Ուպամեկանոյի պայմանագրերը ակումբների հետ լրանում են 2026 թվականի ամռանը, ինչը թույլ է տալիս «Ռեալ Մադրիդին» անվճար պայմանագիր կնքել նրանց հետ։