«Ռեալը» և «Բարսելոնան» կմրցեն աստղային պաշտպանին ձեռք բերելու համար

Մադրիդի «Ռեալը» կարող է միանալ Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկի համար մղվող պայքարին, հաղորդում է գերմանական Bild-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ «սերուցքայինները» ուշադիր հետևում են 25-ամյա պաշտպանին, որի պայմանագիրը դորտմունդցիների հետ գործում է մինչև 2027 թվականի ամառը։

Շլոտերբեկի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան», սակայն կատալոնական ակումբը դեռևս պաշտոնական առաջարկ չի ներկայացրել։

«Ռեալը» դիտարկում է գերմանացու թեկնածությունը՝ Ռաուլ Ասենսիոյի անկայուն խաղի, ինչպես նաև Անտոնիո Ռյուդիգերի և Դավիդ Ալաբայի պայմանագրերի մոտալուտ ավարտի ֆոնին։ Վերջին երկուսի պայմանագրերը լրանալու են 2026 թվականին, ինչից հետո նրանք կարող են դառնալ ազատ գործակալներ։