«Վեսթ Հեմի» ավագ Ջարոդ Բոուենը կարող է լքել ակումբը, ըստ Football Insider-ի։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա հարձակվողը կքննարկի «Վեսթ Հեմից» հեռանալու հնարավորությունը հաջորդ ամռանը, եթե թիմի արդյունքները չբարելավվեն Նունո Էշպիրիտու Սանտոյի գլխավորությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Բոուենը մասնակցել է ութ խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։