Նախորդ ամառ «Լիվերպուլը» գրեթե 500 միլիոն եվրո ծախսեց նոր ֆուտբոլիստներ գնելու համար։ 2026 թվականի ամռանը «մերսիսայդցիները» կարող են ևս մեկ բարձրակարգ տրանսֆեր իրականացնել։
Fichajes-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» պատրաստ է 150 միլիոն եվրո ծախսել «Բավարիայի» հարձակվող Մայքլ Օլիսեին ձեռք բերելու համար։
Ֆրանսիացու պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Օլիսեն նախկինում հանդես է եկել Անգլիայում՝ «Քրիսթալ Փելասում»։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։