«Նապոլին» կորուստով կմոտենա առաջիկա խաղերին

«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոն չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա խաղերում, ըստ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի։

Աղբյուրի համաձայն՝ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել «Պիզայի» դեմ խաղում։ Ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ մեկ ամիս։

26-ամյա պաշտպանը այս մրցաշրջանում «Նապոլիի» կազմում մասնակցել է չորս խաղի բոլոր մրցաշարերում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։