Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հանդիպեց Իռլանդիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով` 2-1 հաշվով։
Հանդիպման առաջին խաղակեսի վերջին րոպեներին խաղի հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը` հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Երկրորդ խաղակեսում Հրանտ-Լեոն Ռանոսը կրկնապատկեց հայերի առավելությունը, սակայն 56-րդ րոպեին Էվան Ֆերգյուսոնը գրավեց Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը` կրճատելով հաշվի տարբերությունը։
89-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանի գոլը չհաշվվեց խաղից դուրս վիճակի պատճառով։
Արդյունքում Հայաստանի հավաքականը իր առաջին հաղթանակը տարավ ԱԱ-2026-ի ընտրական փուլում և երկրորդ տուրից հետո ունի F խմբում ունի 3 միավոր։