Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ծրագրեր է մշակում իր թիմը հզորացնելու համար:

Ինչպես հաղորդում է TEAMtalk-ը՝ հղում անելով TBR Football-ին, «Քաղաքայինները» շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի նկատմամբ՝ անցյալ ամռանը կատարված հարցումներից հետո:

Գվարդիոլան 22-ամյա Լոպեսի տաղանդի մեծ երկրպագու է: Կարելի է ենթադրել, որ «Բարսելոնան» ավելի լուրջ փորձեր կանի Ֆերմին Լոպեսին ձեռք բերելու համար 2026 թվականին:

Անցյալ ամառ «Չելսին» փորձեց գնել կիսապաշտպանին, բայց գործարքը չհաջողվեց: Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները 22-ամյա Լոպեսին գնահատում են 50 միլիոն եվրո: