«Արսենալը» առաջ է անցել «Ռեալից» գերմանացի կիսապաշտպանի համար պայքարում

«Շտուտգարտի» կիսապաշտպան Անջելո Շտիլլերը հնարավորություն ունի կարիերան շարունակելու Պրեմիեր Լիգայի լավագույն ակումբներից մեկում։ Այս մասին հայտնում է Express-ը։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտ է համարվում Լոնդոնի «Արսենալը»։

Ավելի վաղ մամուլում հաղորդվել էր նաև, որ գերմանացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Ռեալը», «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 38 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Անջելոն մասնակցել է «Շտուտգարտի» 47 հանդիպման, խփել չորս գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։