«Միլանի» կիսապաշտպանը կտեղափոխվի սաուդյան ակումբ

«Միլանի» կիսապաշտպան Յասին Ադլին կշարունակի իր կարիերան Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբում»։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբները բանավոր համաձայնության են եկել տրանսֆերի վերաբերյալ, և ֆուտբոլիստն ինքը ստացել է տեղափոխվելու թույլտվություն։

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի գումարը կկազմի 7 միլիոն եվրո, իսկ ալժիրական ծագում ունեցող ֆրանսիացի կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի ամառը։

Յասին Ադլին «Միլանում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ֆիորենտինայում»:

Transfermarkt-ը 25-ամյա կիսապաշտպանին գնահատում է 11 միլիոն եվրո։