Հարի Քեյն. «Մենք շատ լավ հաղթահարեցինք այդ իրավիճակը Բուլղարիայում»

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը հայտնել է, որ թիմը պատրաստ է Սերբիայում ռասիզմի դրսևորումներին։

«Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ թույլ են տալիս ՈՒԵՖԱ-ի արձանագրությունները։ Կարծում եմ՝ մենք շատ լավ հաղթահարեցինք այդ իրավիճակը Բուլղարիայում։ Եվ նույնը կլինի նաև այստեղ:

Դժվար է հիմա դրա մասին խոսել, քանի որ չգիտենք՝ դա տեղի կունենա, թե ոչ։ Բայց, վերջիվերջո, ինչպես ասացի, մենք պատրաստ ենք։ Մենք խմբային քննարկում ունեցանք, որպեսզի եթե ինչ-որ բան պատահի, պատրաստ լինենք անել անհրաժեշտ ամեն ինչ», – Քեյնի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Սերբիա – Անգլիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին։