Խաբի Ալոնսոն ճանաչվել է Լա Լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ճանաչվել է Լա Լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է Լա Լիգայի պաշտոնական կայքը։

Իսպանիայի առաջնության երեք խաղերում «Լոս Բլանկոսը» տարել է երեք հաղթանակ՝ «Օսասունայի» (1-0), «Օվիեդոյի» (3-0) և «Մալյորկայի» (2-1) նկատմամբ։

Թեկնածուների թվում էին նաև «Ատլետիկ Բիլբաոյի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն և «Էսպանյոլի» իսպանացի մասնագետ Մանոլո Գոնսալեսը։

Այս պահին «Ռեալ Մադրիդը» 9 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։