Գյումրիի «Շիրակը» պաշտոնապես հայտարարեց կիսապաշտպան Վարդան Թովմասյանի տեղափոխության մասին։
20-ամյա ֆուտբոլիստը մարզային ակումբ է տեղափոխվել Երևանի ԲԿՄԱ-ից։
Տեղափոխությունից հետո Թովմասյանը կիսվել է իր առաջին տպավորություններով․
«Շատ ուրախ եմ միանալ այս ակումբին և դառնալ այս մեծ ընտանիքի անդամ։ Սա իմ կարիերայի կարևորագույն փուլերից մեկն է։ Պատրաստ եմ ամեն օր աշխատել, որպեսզի ապացուցեմ՝ արժանի եմ այս մարզաշապիկին։
Գյումրին պարզապես քաղաք չէ, «Շիրակն» էլ պարզապես ակումբ չէ․ սա մարտիկների տուն է։ Այստեղ կռվում են մինչև վերջին վայրկյանը, և այդ ոգին ինձ շատ հարազատ է։ Այստեղ եմ, որպեսզի դաշտում թողնեմ ամբողջ սիրտս ու ուժս և ցույց տամ, որ թիմը պատրաստ է ցանկացած մարտի։ Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ առաջին անգամ կմտնեմ դաշտ և կպայքարեմ հանուն քաղաքի, մեր երկրպագուների ու հայկական ֆուտբոլի պատվի»։