Ուլի Հյոնես․ «Երբեք չէինք գնի նրան 150 միլիոն եվրոյով»

«Բավարիայի» տնօրենների խորհրդի անդամ Ուլի Հյոնեսը խոսել է տրանսֆերային շուկայի մասին։ Հյոնեսի խոսքով՝ մյունխենյան ակումբը չի պատրաստվում գերվճար վճարել խաղացողների համար։

«Մենք շատ երջանիկ ենք «Բավարիայում»։ Մենք ամառային տրանսֆերային պատուհանի իրական հաղթողներն ենք։ Մենք ունենք ուժեղ թիմ, և մեզ պետք չէր այն շատ ուժեղացնել։ Իհարկե, մենք կցանկանայինք ունենալ Ֆլորիան Վիրցին, բայց երբեք չէինք գնի նրան 150 միլիոն եվրոյով», – Հյոնեսի խոսքերն է մեջբերում Goal պորտալը։

Հիշեցնենք, որ Ֆլորիան Վիրտցը «Բայերից» տեղափոխվել է «Լիվերպուլ» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ խաղացողի տրանսֆերը կազմել է 125 միլիոն եվրո, և սա նույնիսկ հնարավոր բոնուսները չի ներառում։