«Բարսելոնայի» հրապարակումը Ֆրենկի դե Յոնգի առողջական վիճակի մասին

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում հաղորդագրություն է հրապարակել Ֆրենկի դե Յոնգի վնասվածքի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանը վնասվածք է ստացել Լեհաստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում։

«Ֆրենկի դե Յոնգը թեթև վնասվածք ունի աջ ոտքի արտաքին մկանի վրա։ Վերականգնման գործընթացը կորոշի, թե արդյոք նա կկարողանա դուրս գալ խաղադաշտ», – ասվում է «Բլաուգրանայի» հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կատալոնացիների մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի ցանկանում ռիսկի դիմել իր առաջատարներից մեկին Չեմպիոնների լիգայի «Նյուքասլի» դեմ խաղից առաջ, ուստի դե Յոնգը բաց կթողնի առաջնության հաջորդ խաղը։