Էմիլիանո Մարտինեսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը որոշել է մնալ «Ասթոն Վիլայում» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա դարպասապահը որոշել է մերժել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի առաջնություններում կարիերան շարունակելու տարբերակները։

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին Էմիլիանոն ցանկանում էր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն գործարքը չիրականացավ։

Դարպասապահի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ լրանում է 2029 թվականի ամռանը։