«Ատլետիկոյի» հարձակվողական կիսապաշտպան Ալեքս Բաենան առաջիկա շաբաթներին խաղադաշտից դուրս է մնացել։
24-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ ենթարկվել է կույր աղիքի վիրահատության, հաղորդում է Marca-ն։
Բարենպաստ հանգամանքների դեպքում Բաենայի վերականգնումը կտևի երկուսից չորս շաբաթ։ Խաղացողը բաց կթողնի Լա Լիգայի առաջիկա խաղը «Վիլյառեալի» դեմ, որը կկայանա սեպտեմբերի 13-ին՝ միջազգային խաղերի ընդմիջումից հետո։
Ալեքս Բաենան «Ատլետիկո» է տեղափոխվել անցյալ ամռանը «Վիլյառեալից»։ Տրանսֆերը «ներքնակների պատրաստողներին» արժեցել է 42 միլիոն եվրո։ Իսպանացին մադրիդյան ակումբի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր մինչև 2030 թվականը։