«Ալկմարի» հարձակվող Թրեյ Փերոթը վնասվածքի պատճառով չի մասնակցի Իռլանդիայի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին։ Այս մասին հայտնում է The Irish Times-ը՝ հղում անելով նիդերլանդական ակումբի գլխավոր մարզիչ Մարտեն Մարտենսի խոսքերին։
«Փերոթն անորոշ ժամանակով շարքից դուրս է մնացել։ Մենք թույլ չենք տվել նրան մեկնել հավաքական, քանի որ նա լավ մարզավիճակում չէ», – նշել է Մարտենսը։
23-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկել փայլուն արդյունավետությամբ՝ 7 խաղում խփելով 10 գոլ։
Իռլանդիայի հավաքականը ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբում սեպտեմբերի 9-ին արտագնա հանդիպում կանցկացնի Հայաստանի թիմի դեմ։