«Ռեալ Մադրիդը» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տվեց իր վետերան կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որը տեղափոխվեց «Միլան»։
Defensa Central-ի տեղեկություններով՝ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերջերս հանդիպել է խորվաթ ֆուտբոլիստի հետ և հայտնել, որ կարիերան ավարտելուց հետո նրան սպասում է «սերուցքայինների» ակադեմիայի մարզչական շտաբում։
Մադրիդում անցկացրած 13 տարիների ընթացքում Մոդրիչը դարձել է Լա Լիգայի չորսակի և Չեմպիոնների լիգայի վեցակի գավաթակիր, իսկ 2018-ին նվաճել է ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»։