Էնդրիկը դժգոհ է «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունից

Ինչպես հաղորդում է Goal-ը, 19-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկը դժգոհ է այն բանից, որ «Ռեալ Մադրիդը» որոշեց 9 համարը տալ Գոնսալո Գարսիային։ Նշվում է, որ խաղացողի վարքագիծը հանդերձարանում ցույց է տալիս, որ նա նյարդայնացած է «ինը» համարը չստանալուց։

Այս համարը ազատ դարձավ այն բանից հետո, երբ Կիլիան Մբապպեն այն փոխեց «տասի»։ Արդյունքում, 9-րդ համարը բաժին հասավ Գոնսալոյին, ով «սերուցքայինների» սան է։ Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Էնդրիկը «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 22 խաղ և մեկ գոլ խփել։

Նրա աշխատանքային պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը, իսկ շուկայական արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։