AS-ը պնդում է, որ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Գոնսալո Տոռեսը, որը լավ հանդես եկավ վերջին ակումբային աշխարհի առաջնությունում, նոր պայմանագիր կստանա։
«Արքայական» ակումբի ղեկավարները գոհ են 21-ամյա ֆուտբոլիստի առաջընթացից և ցանկանում են երկարաձգել նրա հետ համագործակցությունը մինչև 2030 թվականը։ Պայմանագրում նաև կլինի մեկ միլիարդ եվրոյի հսկայական հրաժարագնի կետ։
Այժմ նրա հրաժարագինը կազմում է 50 միլիոն։ Հիշեցնենք, որ Տոռեսը 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնությունում անցկացրել է վեց խաղ։ Հարձակվողը խփել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ «Ռեալը» դուրս մնաց կիսաեզրափակիչից՝ պարտվելով ՊՍԺ-ին 0-4 հաշվով։