Գերմանական «Լայպցիգի» կենտրոնական հարձակվող Բենջամին Շեշկոն ժամանել է Մանչեսթեր՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը պաշտոնապես ձևակերպելու համար։ Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը։
«Կարմիր սատանաները» մոտ ժամանակներս պաշտոնապես կհայտարարեն սլովենացի հարձակվողի տրանսֆերի մասին։ Խաղացողը կանցնի բժշկական զննում, որից հետո կկնքի երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր մանկունիանցիների հետ։
Ավելի վաղ մամուլում հաղորդվել էր, որ Բենջամինի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը կարժենա մոտ 76 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը «Ցուլերի» կազմում անցկացրել է 45 խաղ։ Շեշկոն խփել է 21 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։