«Մենք դեռ չենք հաղթել դիմակայությունում»․ «Սպարտա Պրահայի» մարզիչ

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Պրահայում 1:4 հաշվով պարտվեց «Սպարտա Պրահային»։

Չեխական ակումբի գլխավոր մարզիչ Բրիան Պրիսկեն խաղից հետո ասուլիսի ժամանակ նշեց, որ գոհ չէ իր թիմի խաղի առաջին 10 րոպեներից․

«Սկիզբը վատ էր, հետո նոր հասանք մեր մակարդակին։ Կարող էինք խփել չորսից ավել գոլ։ Արդյունքը լավ է, բայց դեռ կա պատասխան խաղը Հայաստանում։ Նման թույլ մեկնարկն անընդունելի է, մենք դեռ չենք հաղթել դիմակայությունում», – ասել է չեղխական թիմի մարզիչը։