Հարձակվող Ալեքսանդր Իսակը բաց կթողնի «Նյուքասլի» վերջին նախամրցաշրջանային խաղերը: Daily Mail-ի տվյալներով՝ 25-ամյա շվեդը չի խաղա «Էսպանյոլի» և «Ատլետիկոյի» դեմ խաղերում:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն հեռացրել է Իսակին մարզումներից՝ ֆուտբոլիստի «Լիվերպուլ» մեկնելու ցանկության պատճառով: Միաժամանակ, աղբյուրը ընդգծում է, որ «Նյուքասլը» չի վաճառի Իսակին, մինչև չուժեղացնի հարձակման գիծը:
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ալեքսանդր Իսակին գնահատում է 120 միլիոն եվրո: «Նյուքասլը» ուրբաթ օրը կխաղա «Էսպանյոլի», իսկ շաբաթ օրը՝ «Ատլետիկոյի» դեմ: