«Ռեալը» և «Արսենալը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Ռեալ Մադրիդը» բաց է հարձակվող Ռոդրիգոյի համար հնչաշ առաջարկնեիի համար։ Ակումբային աշխարհի առաջնությունում Խաբի Ալոնսոն չօգտագործեց բրազիլացու հնարավորությունները, և հարձակվողի հեռանկարները Մադրիդում բավականին անորոշ են։

Defensa Central-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» չի բացառում Ռոդրիգոյին «Արսենալից» Ուիլյամ Սալիբայով փոխանակելու հնարավորությունը։

«Սպիտակները» ցանկանում են ուժեղացնել իրենց պաշտպանական գիծը։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ «Արսենալը» չի պատրաստվում բաց թողնել 24-ամյա Սալիբային։ Ավելին, 24-ամյա պաշտպանը վերջերս հրապարակավ հույս է հայտնել լոնդոնյան ակումբի հետ իր պայմանագրի արագ երկարաձգման վերաբերյալ։

Ֆրանսիացու ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։