«Բարսելոնան» երեկ նոր հայտ ներկայացրեց սեպտեմբերի 14-ին «Կամպ Նոու» մարզադաշտում խաղ անցկացնելու համար, այս մասին գրում է Marca-ն։ Այդ օրը կատալոնական ակումբը կանցկացնի Լա Լիգայի նոր մրցաշրջանի իր առաջին տնային խաղը՝ հյուրընկալելով «Վալենսիային»։
«Բարսելոնան» հասկացավ, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված, սեպտեմբերի 14-ին չի կարողանա հյուրընկալել ցանկալի 62.000 ֆուտբոլասեր։ Այդ պատճառով ակումբը երեկ քաղաքային խորհրդին նոր հայտ ներկայացրեց՝ այդ խաղին 30.000 երկրպագու թույլատրելու լիցենզիա ստանալու համար։ Նույնը վերաբերում է նաև «Խետաֆեի» հետ խաղին, որը կկայանա սեպտեմբերի 21-ին։ Հայտնի է, որ Բարսելոնայի քաղաքապետարանը 30.000 երկրպագուի դեպքում կանաչ լույս կվառի կապտանռնագույն ակումբի առջև, ինչը նշանակում է, որ Spotify Camp Nou ստադիոնն իր դռները երկրպագուների առաջ կբացի սեպտեմբերի 14-ին՝ «Բարսելոնա» – «Վալենսիա» խաղով:
Նախատեսվում է, որ Լա Լիգայի հաջորդ խաղերում մարզադաշտում երկրպագուների թույլատրելի չափը կավելանա մինչև 45.000 հանդիսատեսի, իսկ դեկտեմբերից՝ մինչև 60.000։
Ի դեպ, Football Fans Tour-ն այդ օրերին խմբային տուր է կազմակերպում դեպի Բարսելոնա: Ցանկացողները ներկա կգտնվեն Spotify Camp Nou ստադիոնի բացմանն ու «Բարսելոնա» – «Վալենսիա» խաղին:
Ծանոթացնենք #Camp_Nou_Tour-ի փաթեթին և արժեքին.
![]()
Դարձի՛ր առաջիններից մեկը, ով ներկա կլինի Եվրոպայի ամենամեծ ստադիոնի՝ Spotify Camp Nou-ի բացման խաղին:![]()
Սեպտեմբերի 12-15՝ խմբային տուր դեպի Բարսելոնա:
#Camp_Nou_Tour փաթեթի արժեքը՝ 900 եվրոյին համարժեք դրամ, որը ներառում է.
Շենգեն վիզայի աջակցություն:
Ճանապարհորդական ապահովագրություն:
Օդանավակայանից դիմավորում և ճանապարհում:
Բարձրակարգ ավտոբուսներով տրանսֆերներ:
4* հյուրանոց Բարսելոնայի կենտրոնում՝ նախաճաշով:
Բարձրակարգ գիդի ուղեկցությամբ քաղաքային տուր Բարսելոնայում:
Տիբիդաբո-տուր, Սուրբ Սրտի Տաճար և վերև մինչև Հիսուս Քրիստոսի արձան:
Ֆուտբոլային տուր դեպի «Spotify Camp Nou» ստադիոն, «Բարսելոնայի» թանգարան և Fan-Store:
Հյուրասիրություն՝ ամենահայտնի ֆուտբոլային փաբում:
Ամբողջ տուրի ուղեկից՝ Սենիկ Կարա-Պողոսյան:
—————————–
Ուշադիր:
Փաթեթի մեջ ներառված չեն ինքնաթիռի տոմսերը (300€ օգոստոսի 4-ի դրությամբ):
—————————–
Ըստ ցանկության` հավելավճարով.
«Բարսելոնա» – «Վալենսիա» խաղի տոմսը:
—————————–
Էքսկլյուզիվ ապառիկ վճարման տարբերակ, առանց կանխավճարի և առաջին 6 ամիսը՝ 0% տոկոսադրույքով:
—————————–
Ամրագրումների համար.
091 43-65-45 կամ 011 211-211:
Մեր հասցեն՝ Մարշալ Բաղրամյան, 60: