ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման կարող է լքել ակումբը, հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա իտալացու հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Դարպասապահով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։
Դոննարումայի հետ անհաջող բանակցությունների ֆոնին ՊՍԺ-ն դիտարկում է «Լիլից» Լյուկ Շևալյեին ձեռք բերելու հնարավորությունը։
Դոննարուման 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում և բաց է թողել 43 գոլ՝ 17 անգամ անառիկ պահելով դարպասը։