«Բարսելոնան» պլանավորում է երկարաձգել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագիրը։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, կատալոնական գրանդը չի պատրաստվում բարձրացնել հոլանդացի ֆուտբոլիստի աշխատավարձը։
Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։
Այդ ժամանակվանից ի վեր հոլանդացին անցկացրել է 259 պաշտոնական հանդիպում, խփել 19 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։