«Կոպենհագենի» 19-ամյա հարձակվող Ռունի Բարջին կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ շվեդ հարձակվողը կմեկնի «Բարսելոնայի» հիմնական թիմի հետ ասիական շրջագայության։
Աղբյուրի համաձայն՝ Բարջիին անմիջապես հիմնական կազմում ընդգրկելու որոշումը պայմանավորված է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի և մարզական տնօրեն Դեկուի կողմից խաղացողի ներուժի նկատմամբ ունեցած հավատով։
«Կոպենհագենի» և «Բարսելոնայի» միջև գործարքն արդեն համաձայնեցված է։
19-ամյա տաղանդի տրանսֆերի պաշտոնական հայտարարությունը, ըստ տեղեկությունների, տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Ֆուտբոլիստն արդեն անցել է բժշկական զննում պայմանագիրը ստորագրելուց առաջ։