«Պալմեյրասի» կիսապաշտպան Ռիչարդ Ռիոսը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը։
«Կարմիր սատանաների» սկաուտները ուսումնասիրում են 25-ամյա ֆուտբոլիստի կարողությունները՝ դիտելով նրա խաղերը, հաղորդում է լրագրող Ալֆրեդո Պեդուլյան։
Ըստ աղբյուրի՝ կոլումբիացուն կարելի է ձեռք բերել մոտավորապես 20-25 միլիոն եվրոյով։ Ռիչարդ Ռիոսը օգնել է «Պալմեյրասին» հասնել Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ՝ մրցաշարի հինգ խաղերում կատարելով երկու գոլային փոխանցում։
Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանի 35 խաղերում դարձել է չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։