Նոնի Մադուկեն կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ գրանդ թիմ

«Չելսիի» հարձակվող Նոնի Մադուկեն կարող է շարունակել իր կարիերան «Արսենալում», հաղորդում է Telegraph-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» ցանկանում է 58 միլիոն եվրո ստանալ 23-ամյա անգլիացու տրանսֆերի համար։ Ֆուտբոլիստն համաձայնեցրել է պայմանագրի անձնական պայմանները «Արսենալների» հետ։

2024/25 մրցաշրջանում Մադուկեն բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփել է 11 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։