«Բրայթոնի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել իտալական թոփ ակումբ

«Բրայթոնի» կիսապաշտպան Մեթ Օ’Ռեյլին կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հաղորդում է La Gazetta Dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռոման» հետաքրքրված է Դանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստով։

Անցած մրցաշրջանում Օ’Ռեյլին խաղացել է 26 խաղ, խփել 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։