«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին միացել է «Արսենալին», հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա իսպանացին երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալների» հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալը» ֆուտբոլիստի համար վճարել է 60 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։
Մարտին Սուբիմենդին «Ռեալ-Սոսյեդադի» սան է։ Ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 236 խաղ, խփել տասը գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։