Քրիստիան Մոսկերան կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Վալենսիայի» պաշտպան Քրիստիան Մոսկերայի ցանկությունները մնում են անփոփոխ. նա ցանկանում է միանալ լոնդոնի «Արսենալին», չնայած «Վալենսիայի» կողմից նոր պայմանագրի առաջարկին: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է «Արսենալի» հետ բանակցությունների վրա, քանի որ անձնական պայմաններն արդեն համաձայնեցված են, սակայն նախնական 14 միլիոն եվրոյի առաջարկի համար մերժվելուց հետո լոնդոնցիները պետք է կատարեն նոր առաջարկ, որը զգալիորեն կգերազանցի նախորդ առաջարկի գումարը։