Խավիեր Տեբաս․ «Ես կարծում եմ որ «Ռեալ Մադրիդը» պետք է պատժվի»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ «Ռեալ Մադրիդը» պետք է պատժվի ակումբի հեռուստաալիքում տեղադրված տեսանյութերի համար։

Այսօր հայտնի դարձավ, որ Մադրիդի կենտրոնական վարչական դատարանը բավարարել է Լա Լիգայի բողոքարկումը և կարգապահական կոմիտեի միջոցով պարտավորեցրել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) վերսկսել «Ռեալ Մադրիդ» հեռուստաընկերության մրցավարների մասին տեսանյութերի գործի քննությունը։

Բողոքարկումը ներկայացվել է Սպորտային վարչական դատարանի (TAD) որոշման դեմ, որը հրաժարվել է քննարկել Լա Լիգայի բողոքը՝ «Ռեալ Մադրիդի» դեմ կարգապահական վարույթը դադարեցնելու վերաբերյալ։ Վարույթի պատճառը ակումբի կողմից «Ռեալ Մադրիդի» հեռուստաընկերությամբ տեսանյութերի տարածումն էր, որը, ըստ դիմորդների, ճնշում էր գործադրում մրցավարների վրա մի շարք խաղերից առաջ։

«Որպես փաստաբան, ես կարծում եմ, որ «Ռեալ Մադրիդը» պետք է պատժվի հեռուստաընկերությամբ տեղադրված տեսանյութերի համար», – ասել է Լա Լիգայի ղեկավարը։ր