Խաբի Ալոնսոն խոսել է Կիլիան Մբապպեի առողջական վիճակի մասին

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոստովանել է, որ հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է խաղալ «Զալցբուրգի» դեմ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին խաղում։ Խաղը կկայանա հունիսի 27-ին։

«Նա հիմա ավելի լավ է։ Նա հիվանդանոցից վերադարձել է երկու օր առաջ, իսկ հիմա ապաքինվում է։ Ամեն օր մենք ավելի ու ավելի լավատես ենք, որ նա լավ մարզավիճակում կլինի «Զալցբուրգի» դեմ խաղին», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Հունիսի 19-ին Մբապպեն հոսպիտալացվել էր աղիքային վարակով։ 26-ամյա ֆրանսիացու մոտ ախտորոշվել էր սուր գաստրոէնտերիտ։ Նա նույն օրը դուրս է գրվել Մայամիի հիվանդանոցից։