«Լիվերպուլը» պատրաստ կլինի վաճառել թիմի պաշտպան Իբրահիմա Կոնատեին 50-60 միլիոն եվրոյի դիմաց, եթե չկարողանա բանակցել նրա աշխատավարձի շուրջ, հաղորդում է Caught Offside-ը:
Աղբյուրի տվյալներով՝ 26-ամյա ֆրանսիացին ցանկանում է շաբաթական ստանալ մոտ 235 հազար եվրո:
Նշվում է, որ «Լիվերպուլը» կնախընտրեր գումար վաստակել ֆուտբոլիստին վաճառելով հիմա, քան ռիսկի դիմել՝ կորցնելով նրան որպես ազատ գործակալ:
2024/25 մրցաշրջանում Կոնատեն «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։